▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք գիտե՞ք՝ կորեացի վանականն ինչո՞ւ է տելեվիզրը դնում գարդիրոբի գլխին

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ԱԺ-ում այսօր ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկման ժանանակ շնորհավորեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ ասելով, որ ԵՏՄ պայմանագիրը, որը բաղկացած է 1000 էջից՝ ներիկայացրեց 2.5 րոպեում: Ապա նա կոչ արեց հանդես չգալ  «ձեր չսիրած Ռուսաստանը» և նման արտահայտություններով:

«Ես ռուսական կրթություն ունեմ, բարեկամներ, հարգում եմ ռուս ժողովրդին և պետականությունը, հարգում եմ նաև Հվ.Կորեայի ժողովրդին, բայց պատրաստ եմ ասել, որ այս երկրների նախագահները դիկտատոր են»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն տարեկան ստանալու է 250 միլիոն, իսկ Ղրղզստանը բանակցում և ստանում է 1.2 միլիարդ դոլար՝ գործընթացը դյուրացնելու համար, 200 միլիոն դոլար՝  ճանապարհային քարտեղը ստորագրելու համար,  493 միլիոն դոլարի պարտքն էլ Ռուսաստանը ներում է:

«Սա տնտեսական պայմանագիր չէ՝ քաղաքական է»,-հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

«Ցանկացած գործընթաց սկիզբ ունի: Երեխան միանգամից չի ծնվում»,-անդրադառնալով իր շատ կարճ ելույթին՝ արդարացավ Վ.Այվազյանը:

«Չե՞ք կարող այլ օրինակ բերել, պարոն Այվազյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այնուհետև, պատասխանելով Ղրղզստանի վերաբերյալ հարցին, Վ. Այվազյանը նկատեց.«Դուք գիտե՞ք՝ կորեացի վանականն ինչո՞ւ է տելեվիզրը դնում գարդիրոբի գլխին: Այ քեզ բան, ես ինչ իմանամ, ՌԴ-ն ինչու է Ղրղզստանին փող տալիս: Մենք էլ իրավունք չունենք այդքան խոսելու. շատ խոսենք, մի թարս բան կստացվի: Եթե ինքը մի անգամ է այդ գումարը ստանալու, ես ամեն տարի»:

Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց՝ ասելով «Ցանկացած մարդ ուր կուզի, կարող է դնի տելեվիզրը, կարող է գլխին դնի, որ հարեւաններն էլ նայեն: Գիտեք՝ բանակցությունները ամեն մեկը տարբեր կերպ է անցկացնում.մեկը դիվանագիտորեն, մյուսն էլ՝ քուչայական է բանավիճում՝ հոպար, փող է պետք, ու որպես կանոն՝ նրա մոտ ավելի լավ է ստացվում, քանի որ ի պատասխան ասում են՝ եթե քեզ լավ պահես, քեզ ավելի շատ կտամ»:

«Պարոն Արզումանյան, հիմա մի բան կասեմ, որ ավելի շատ ուղղված է վերեւներում նայողներին՝ փակ նիստի ժամանակ մի բան եք ասում, հիմա՝ մեկ այլ բան: Փակ նիստի ժամանակ ասել եք՝ տղեք, ապրեք, լավ էլ բանակցել եք, հիմա բա՞ն է փոխվել»,-ասաց  Վարդան Այվազյանը:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ-ում այսօր ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկման ժանանակ շնորհավորեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ ասելով, որ ԵՏՄ պայմանագիրը՝ բաղկացած բազում էջերց, ներիկայացրեց 2.5 րոպեում: Նա կոչ արեց հանդես չգալ  ձեր չսիրած ռուսաստանը և նման արտահայտություններով:
«Ես ռուսական կրթություն ունեմ, բարեկամներ, հարգում եմ ռուս ժողովրդին և պետականությունը, հարգում եմ նաև ՀՎ.Կորեայի ժողովրդին, բայց պատրաստ է ասել, որ այս երկրների նախագահները դիկտատոր են»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ տարեկան ստանալու ենք 250 միլիոն, իսկ Ղրղզստանը բանակցում և ստանում է 1.2 միլիարդ դոլար՝ գործընթացը դյուրացնելու համար, 200 միլիոն դոլար՝  ճանապարհային քարտեղը ստորագրելու համար,  493 միլիոն դոլարի պարտքն էլ Ռուսաստանը ներում է:
«Սա տնտեսական պայմանագիր չէ՝ քաղաքական է»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Ցանկացած գործընթաց սկիզբ ունի: Երեխան միանգմաից չի ծնվում,-անդրադառնալով իր՝ շատ կարճ ելույթին՝ արդարացավ Վ.Այվազյանը:
«Չե՞ք կարող այլ օրինակ բերել, պարոն Այվազյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այնուհետեւ, պատասխանելով Ղրղզստանի վերաբերյալ հարցին, պարոն Այվազյաննկատեց. «Ես շատ իմանամ՝ ինչու է Ղրղզստանի հետ այդպես, օրինակ, դուք գիտե՞ք՝ կորեացի վանականն ինչո՞ւ է տելեվիզրը դնում գարդիրոբի գլխին: Այ քեզ բան, ես ինչ իմանամ, ՌԴ-ն ինչու է Ղրղզստանին փող տալիս: Մենք էլ իրավունք չունենք այդքան խոսելու. շատ խոսենք, մի թարս բան կստացվի: Եթե ինքը մի անգամ է այդ գումարը ստանալու, ես ամեն տարի»:
Ի պատասխան Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց. «Ցանկացած մարդ ուր կուզի, կարող է դնի տելեվիզրը, կարող է գլխին դնի, որ հարեւաններն էլ նայեն: Գիտեք՝ բանակցությունները ամեն մեկը  տարբեր կերպ է անցկացնում.մեկը դիվանագիտորեն, մյուսն էլ՝ քուչայական է բանավիճում՝ հոպար, փող է պետք, ու որպես կանոն՝ նրա մոտ ավելի լավ է ստացվում, քանի որ ի պատասխան ասում են՝ եթե քեզ լավ պահես, քեզ ավելի շատ կտամ»:
Այս խոսքերից հետո Վարդան Այվազյանը որոշեց ավելի անկեղծանալ ու գաղտնիքներ բացահայտել. «Պարոն Արզումանյան, հիմա մի բան կասեմ, որ ավելի շատ ուղղված է վերեւներում նայողներին՝ փակ նիստի ժամանակ մի բան եք ասում, հիմա՝ մեկ այլ բան: Փակ նիստի ժամանակ ասել եք՝ տղեք, ապրեք, լավ էլ բանակցել եք, հիմա բա՞ն է փոխվել»: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее