▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք գնացեք դը Գոլի պես

«Շատ պատվավոր կլիներ, որ Կառավարությունը հրաժարական տար, ոչ թե նրա համար, որ դուք առանձին-առանձին պրոֆեսիոնալ չեք, այլ այս  համակարգը հակացուցված է նորմալ զարգացումներին»,-ԱԺ-ում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով.

«Յուրաքանյուր պետության զարգացման օրակարգը ձևավորում է միջին խավը, իսկ նրանց համար որպես հիմք մանր և միջին բիզնեսն է: Մեր իշխանությունները կարողացան վերացնել մանր և միջին բիզնեսը: Մենք չունենք զարգացման օրակարգ: Ասում եք, թե պայքարելու եք ստվերի դեմ.ի՞նչ մեխանիզմով: Ապացուցեք, որ ունեք այդ գործիքը: Ձեզ ո՞նց հավատանք: Մեզ ընդամենը դեկլարատիվ խոսքերով եք կերակրում: Այն գործիքակազմը, որով մտել եք քաղաքական դաշտ` ոչինչ չեք առաջարկում»:

Պատգամավորն, ապա բերեց Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ Շառլ դը Գոլի օրինակը. «Նա հաղթական լուսապսակով մարդ էր. փրկեց իր պետությունը, նրա արժանապատվությունը:Երբ փախավ Անգլիա՝ ազատության բանակ ձևավորեց: Եկավ այն դեպքում, երբ Ֆրանսիան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր: Կարողացավ փրկել Ֆրանսիայի հեղինակությունը, ստեղծեց պետություն, բայց մի պահ եկավ, որ նա տեսավ, որ խանգարում է ու ասաց.«Ես խանգարում եմ, այլևս որևէ բան չեմ կարող անել»:

Որովհետև նա պետականությունն իր ողնաշարով էր զգում, ոչ թե ասել էր «Ապահով Ֆրանսիա» ու դրանով էր առաջնորդվում: Դուք կարող եք այսօր այդ ստորագրությունը թողնել.ձեր ներկայությունը՝ մեր քաղաքական էլիտայում  որպես իշխող ուժ, սպառել եք: Ձեր դուրս գալով, կարծում եմ, պետությունը թթվածին կունենա և սա զարգացման հույս կտա»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դժգոհեց խորհուրդից՝ ասելով.«Մենք արդեն եկել ենք, դուք գնացեք դը Գոլի պես ինչ անում եք, արեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее