Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի հետ կատարվող գործընթացին, ասել է. «Այն իր մեջ պարունակում է փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, ով անձեռնմխելի է: Ես նույն մտահոգությունը հայտնել եմ նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ: Այստեղ ինձ համար նշանակություն չունի անձը, նշանակություն ունի այս շենքը: Ես այս շենքում 2 տարի աշխատել եմ: Եղել եմ ՍԴ նախկին նախագահի խորհրդականը: Այսօր մենք ականատես ենք լինում, որ ՍԴ երաշխիքները չեն պահպանվում: Առնվազն անձեռնմխելիության հետ կապված խնդիր ունենք»,- ասեռլ է Ա.Վարդևանյանը:

Ըստ սահմանադրագետի՝ ՍԴ մասին «հակասահմանադրական օրենքի» ընդունումից հետո հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ից և ԱԱԾ-ից ներկայացուցիչներ են մուտք գործում դատարան:
«Դուք քանի՞ դեպք գիտեք եվրոպական երկրների, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ից և ԱԱԾ-ի ներկայացուցիչներ: Այդպես չի լինում: ՍԴ-ն վերիշխանական մարմին է: Այն ավելի բարձր է նույնիսկ պետության ցանկացած իշխանության ճյուղից: Հետևաբար, դրա հետ հարաբերություններում պետք է լինել առավելապես զգույշ, զգոն և սահմանադրական նորմերի պահպանմամբ»,- պնդել է Ա.Վարդևանյանը:
Դիտեք նաև՝


