Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում, որտեղ նույնպես հակակառավարական ելույթների ալիք է տարածվել, թուրք ոստիկանները ցուցարարներին «վիրավորել» են «հայ» բառով: Այս մասին գրում է «Թուրքագիտական պորտալը»:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու թուրք ոստիկան վիճաբանության մեջ մտնում մոտակա շենքի բնակիչների հետ։
Կողմերը սկսում են փոխանակվել հայհոյանքներով։ Ընթացքում թուրք ոստիկաններից մեկը շենքի բնակիչներին ասում է, թե «նրանք թուրքեր չեն, հայեր են», ապա շարունակում վիրավորանքների տարափը։
Նշենք, որ ժամանակակից Թուրքիայում «հայ» բառը համարվում է վիրավորանք: