▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցներում ուսուցիչների անօրինական կրճատումների մասին ահազանգում է Անահիտ Բախշյանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով  դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ահազանգելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում ուսուցիչների անօրինական կրճատումների մասին:

«Այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը: Նա խնդրել է կանխել այս ապօրինի գործունեությունը, քանի որ ուսուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրն անժամկետ է, դպրոցի մեթոդ-միավորումները նախնական դասաբաշխում են անում նախքան ուսուցիչների արձակուրդ գնալը և այն ներկայացնում տնօրենին: Այնուհետև ուսուցիչը պետք է ծանուցվի հաջորդ ուստարում ունենալիք ժամերի մասին: Եթե իսկապես ժամերի նվազման պատճառով դպրոցում պետք է այս կամ այն առարկայի ուսուցիչ կրճատվի, ապա ուսուցչի համար հրապարակայնորեն պետք է հիմնավորվի, թե ինչու հենց տվյալ ուսուցիչը պետք է կրճատվի: Այս ամենի մասին ուսուցիչները պետք է իմանան նախքան արձակուրդ գնալն ու դրանից հետո տնօրենը կրճատման մասին պետք է ծանուցի տվյալ ուսուցչին»,- ասված է «Բարև Երևան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

Այս ահազանգի մասին նամակներ են ուղարկվել նաև ՀՀ ԿԳՆ կրթության և Աշխատանքի պետական տեսչությունների պետերին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее