ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները:
2018թ հուլիսի 08-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն ,որ Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետի սեղանի վրա դրված իր դրամապանակից հափշտակվել է զգալ չափի գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են սննդի կետի և սրճարանի տեսանկարահանող սարքերի տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ՝ հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու համար:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրան ,որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, դիմեն Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: