▲ Դեպի վեր

Четверг, 20.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Դրանք Միշիկի, դրանք Վարդանիկի, դրանք Ռոբիկի և դրանք Սերժիկի գույքերն են». Նիկոլ Փաշինյան

Գյումրիում իր կուսակիցների հետ կազմակերպած գալա-միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանք դուրս են եկել` իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին: Ես վերջին օրերը նայեցի. Գյումրիի ընտրություններին «մասնակցում է» 300-350 միլիոն դոլարի` ապօրինի ձեռք բերված գույք, որն սպասվում է ՀՀ-ին ի սեփականություն վերադարձվելու: Հայտնի է` ումն են այդ գույքերը. դրանք Միշիկի, դրանք Վարդանիկի, դրանք Ռոբիկի և դրանք Սերժիկի գույքերն են»:

Ելույթն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Գյումրիում կուսակիցների հետ կազմակերպած գալա-միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ թալանը հետ բերելուն. «2018-19 թթ. մենք որոշակի հեղափոխական կամքով մի քանի մարդկանցից, որոնց պայմանականորեն կանվանենք հավաքական «Սաշիկ» անունով, մի քանի տասնյակ միլիոնի գույք վերադարձրինք: Բայց հասկացանք, որ համակարգն այդես չի կարող աշխատել, որովհետև շատերը պայմանական «Սաշիկից» շատ ավելի խելոք են և իրենց գույքերը դրել են տարբեր վայրերում, տարբեր անուններով: Դրա համար պետք է ստեղծել մի համակարգ, որը կկարողանար գնալ այդ գույքերի հետևից:

Այսօր արդեն հպարտ եմ զեկուցել, ուր այդ համակարգն արդեն գործում է: Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլի, թե` սրանով ժողովրդին են խաբում. ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս առ Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ»:

***

Գյումրիում իր կուսակիցների հետ կազմակերպած հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիրավորեց Գյումրու քաղաքական ընտրություններում թեկնածություն դրած այն անձանց, ովքեր ՔՊ թեկնածուի հակառակորդներն են. «Ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասեր և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում, որովհետև անկեղծ քննադատությունը կնշանակի` ընդունել, որ «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանությունը գործում է, թափանիվն արագացել է: Դրա համար էլ ոմանք առնետների նման պադվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն ժողովրդից գողացվածը հետ չվերադարձնելու: Դրա համար էլ մենք նրանց հետ ենք ուղարկելու իրենց առնետային պադվալները, որտեղ նրանք սպասելու են Հայաստանի ժողովրդի արդարադատությանը»:

***

«Մենք վերջին 7 տարիների ընթացքում անցել ենք շատ բարդ և դժվար ճանապարհով: Շատ կորուստներ ենք ունեցել, ու ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, չուզեցա ասել` ձեռք ենք բերել անկախություն, բայց կարող ենք ասել, որ ձեռք ենք բերել անկախություն, որ ձեռք ենք բերում անկախություն, որ ձեռք ենք բերում ինքնիշխանություն, որ ձեռք ենք բերում ապագա»,- Գյումրիում իր կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее