▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա». Հիմա էլ Շշի Մելոն. hraparak.am

Քիչ առաջ Ազգային ժողովի միջանցքում փորձեցի մոտենալ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին, ով միջանցքում պարապ կանգնած էր: Մտադիր է հարցնել, թե ինչ կարծիքի է կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ Շշի Մելոն, նախ հրաժարվեց շփվել` պատճառաբանելով, թե զբաղված է: Իմ դիտարկումը, թե այս էլ որերորդ դեպքն է`ինքն ասում է, թե զբաղված է ու չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, մանավանդ որ «լրագրողը նաեւ իր ընտրատարածքի բնակիչ է»: Այս արտահայտությունն անսպասելիորեն հունից հանեց Մանուկյանին ու նա բառիս բուն իմաստով հարձակվեց վրաս. «Էդ ի՞նչ ձև ես խոսում, արա: Քեզ ո՞վ ա թույլ տվել հետս տենց խոսել, դու ինձ ճանաչո՞ւմ ես»,-բղավում էր մականունավոր պատգամավորը: Երբ նկատեցի, որ ուղղակի փորձում էի մի քանի հարցի շուրջ զրուցել, և որևէ անհարգալից վերաբերմունք չկա դրանում: Լրագրողի գործը հարցեր տալն է, պատգամավորինը՝ պատասխանելը: Բայց պատգամավորը չէր հանգստանում: 

Հեղինակ` Վահե Մակարյան 

Մանրամասները` hraparak.am կայքում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее