«7օր»–ը գրում է, որ ահազանգ է ստացել, որ Էջմիածնում, ուրբաթ երեկոյան, զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներից մեկի նկատմամբ։
Ըստ ահազանգի՝ արդեն մի քանի օր է՝ առանց պետհամարանիշի մեքենա է հետապնդում դաշինքի շտաբի աշխատակիցներին, իսկ ուրբաթ ուշ երեկոյան այդ մեքենան Վազգեն Առաջին փողոցում փակել է ՕՐՕ–ի համակիրների ճանապարհը, դրանից դուրս է եկել անծանոթ մի երիտասարդ և ատրճանակը պահելով դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին՝ սպառնացել ու պահանջել է, որ վերջինս հեռու մնա այդ դաշինքից։
Շտաբի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։