▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում գիշերը սպանվածը պատերազմում հետախույզ է եղել

Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր,  նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ էր։

/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Արաքս գյուղի համայնքապետ Վարդան Գրիգորյանը Hraparak.am հետ զրույցում փոխանցել է , որ իրենք սպանության հանգամանքների մասին չգիտեն, միայն այն, որ սպանությունը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում «Նա շատ լավ երիտասարդ էր, սպորտսմեն էր, հետախույզ է եղել պատերազմում։ Բոլորիս համար շոկ էր, այսքան ժամանակ չենք լսել, որ ինչ-որ մեկը Ռազմիկի հետ կոնֆլիկտ կամ վեճ է ունեցել։ Բոլորս էլ զարմացած ենք, մենք մտածում ենք, որ դա ընդամենը թյուրիմացություն է, պատահական է հայտնվել այնտեղ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее