Այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում