▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք նախ մեր ջեբի լոբիները հաշվենք...Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետն այսօր հանդիպում է ունեցել  Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում: Ներկաներից մեկը՝ Աջարիայի հայ համայնքի մամուլի քարտուղար Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվել է Կարեն Կարապետյանից, թե արդյո՞ք հայկական կողմը շահագրգված է,  որ «մենք Երևանից Ջավախքով  Բաթումի հասնենք 5 ժամում». այս մասին խոսվում է տարիներով, սակայն «քարավանը տեղից  չի շարժվում»: 

«Օրինակ, եթե  ես պատասխանեմ՝ շահագրգռված չեմ, դուք իմ ուղեղային կարողությունների մասին  կարծիք կկազմեիք չէ՞...եթե շահագրգռված  եմ՝ Ձեր հաջորդ հարցը լինե՞լու է ՝ ինչու՞ երեկ  ափալ-թափալ չեք արել, էդ հարցը չեք քննարկել»,- պատասխանել է Կարեն Կարապետյանն ու հավելելով՝«եկեք մեր ջեբի լոբիները հաշվենք ...»՝ պարզաբանել է, որ այդ հարցը կարևոր է նաև հակառակ ուղղությամբ՝ զբոսաշրջիկներ դեպի Հայաստան ներգրավելու առումով և աշխատանքներ տարվում են, առկա խնդիրներն ուսումնասիրվում են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее