▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցում արդեն ընդդիմություն է ձևավորվում

Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված են եղել 24 կարգալույծ արված նախկին եկեղեցական այրեր, որոնք առաջին ժողովն են անցկացրել, որտեղ օրակարգի գլխավոր թեման Գարեգին Բ կաթողիկոսն ու նրա կայացրած որոշումներն են եղել։ Փաստորեն մեր Եկեղեցում արդեն ընդդիմություն է ձևավորվում, որը կարող է բերել Եկեղեցու պառակտման, որովհետև այն տասնյակ կարգալույծ հոգևորականները, ովքեր դարձել են այդպիսին զուտ Կաթողիկոսի կամոք, արդեն սկել են համախմբվել իրար շուրջ և բացեյբաց հայտարարում են, որ ուզում են ստիպել հրաժարական տալ Գարեգին Բ-ին։ 

Միշտ խուսափել եմ ու զգուշացել եմ Եկեղեցու ներքին հարցերին անդրադառնալ, բայց դե լռել էլ չի ստացվում։ Օրինակ՝ այսօր պարզեցի, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում կարգալույծ է արել մոտ 100 հոգևորականի, այդ թվում մի շարք արքիեպիսկոպոսների։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Նավասարդ Կճոյանը առանց ամաչելու իր Բենթլիով է շարունակում շրջագայել, օր չի անցնում առանց հերթական սկանդալի եկեղեցու շուրջ, իսկ կաթողիկոսի մերձավոր շրջապատը բարձր պաշտոններ է զբաղեցնում ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ իշխանական բուրգում...
Միևնույն ժամանակ, մեծ հաշվով ոչ մի կարևոր հարց չի լուծվել այս 12 տարիների ընթացքում, իսկ հանրային վստահությունն առ Եկեղեցի դանդաղ, բայց ստաբիլ անկում է ունենում տարեցտարի...
Հիմա ինձ մեկ հարց է տանջում. որքանո՞վ է այս մարդն արժանի ամենայն հայոց կաթողիկոս կոչվելու, երբ նա իր պաշտոնավարման տարիների ընթցքում միշտ հայտնվել է սկանդալների ու խայտառակ ասեկոսեների կիզակետում, իսկ կարգալուծությունների քանակով գրեթե ռեկորդ է սահմանել, միևնույն ժամանակ՝ ոչ մի բան չանելով կարգալուծությանն իրապես արժանի հոգևորականների հետ...
Ախր ունեինք Վազգեն Վեհափառ, ում անունը ևս փորձում էին վարկաբեկել, բայց նա ժողովրդական պաշտանմունքի առարկա էր ում մինչ օրս էլ հիշում են մեծ ջերմությամբ ու կարոտով և ունենք Գարեգին Բ, ով ժամանակին կաթողիկոս դարձավ էապես այն բանի համար, որ դրան անմիջականորեն նպաստեց նրա զեմլյակը՝ Վազգեն Սարգսյանը և ում նկատամամբ վերաբերմունքից խոսելիս հաստատ խոսք չի կարող գնալ ժողովրդական պաշտանմունքի մասին, լավագույն դեպքում՝ լռում ենք, որպեսզի չտուժի եկեղեցու իմիջը, բայց դե մինչև երբ՞...

Մի խոսքով, տխուր է, շատ տխուր...

 

Վահան Ղուկասյանի գրառումը`  ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее