▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոնոմիկայի նախարարությունը անընդունելի էր համարել շրջանառության հարկի փոփոխությունը. «168 Ժամ»

168am-ը գրում է, որ պարզվում է՝ «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունը, որն առաջացրել է փոքր ու միջին առևտրականների դժգոհությունը, ի սկզբանե բացասական եզրակացություն է ստացել էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ինչպես հայտնի է, ցանկացած օրինագիծ մինչև կառավարության հավանությանն արժանանալը և ԱԺ ուղարկվելը, գնահատվում է տարբեր գերատեսչությունների կողմից։ Յուրաքանչյուր նախարարություն իր գծով եզրակացություն է ներկայացնում տվյալ օրինագծի ազդեցության վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը եղել է… բացասական։ «Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն»,- պնդման տակ ստորագրել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։ Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։

Թե ինչու այդ եզրակացությունը ոչ ոք չի նկատել, հաշվի չի առել  և օրինագիծն արժանացել է   ՀՀ կառավարության հավանությանը, կայքն առաջարկում է կարդալ  «168 Ժամ» թերթի հինգշաբթի օրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее