▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից սահմանային ռեժիմի փոփոխություն կլինի:

«Այսօր նաև պատմական առաքելություն ունեմ: Վարչապետի անունից հայտարարելու եմ, որ եկող տարվանից Անիի սահմանը բացվում է հայ մարդու համար, և առանց դժվարությունների սահմանային ռեժիմի փոփոխություններ կունենանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

/filemanager/uploads/2019/12/week-3/Ani.jpg

Ի դեպ, Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պետք է պարտադիր ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее