▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ դարդուցավ չունեինք, մնացել էր Կինո Մոսկվան բոյկոտելու հարցը

 Էլ դարդուցավ չունեինք, մենակ մնացել էր Կինո Մոսկվան բոյկոտելու հարցը, որովետև երկրի առանցքային խնդիրն է, որ այնտեղի տոմսերի վրա ռուսերեն է գրված։ Համենայն դեպս, կարելի է եզրկացանել, որ Հայրիկյանը, ով դեռ երկու օր առաջ հուզեց բոլորին իր կաղկանձնաքներով, որ վիճակը վատացել է, այլ ավելի կարևոր թեմա չի ունեցել ու մի բոցաշունչչ պետիցի ա գրել ընդդեմ Մոսկվա կինոթատրոնի, որտեղ տոմսերի վրա առկա ռուսերենը ռուսների առաջ փալասանալու է հավասարեցրել։ Շարունակելով իր ցասումնալից մտորումները, քաջարի Հայրիկյանը զենքը ձեռքին պաշտպանում է ռուսերեն չիմացող հայ կինոսերին, որը չիմանալով ռուսերեն, չի իմանալու թե որ դահլիճ գնա ու ջհանդամ, թե չի առաջանում շատ տրամաբանական հարց, թե ռուսերեն չհասկացողը ի՞նչ ա հասկանալու ռուսերեն թարգմանված կինոներից, անգամ եթե տոմսը եղավ զուլալ հայերենով...

Մի խոսքով, Հայրիկյանը էլի փորձեց հասարակության ուշադրությունը դեպի իր վրա գամել՝ դիմելով էժանագին ու հնացած պոպուլիիստական հռետորիկայի ու իրականում իրենց ոչ մի կարևորություն չներկայաացնող հարցով։ Ասա հանգիստ բուժվի էլի Հայրիկյան ջան, հոգնել ենք քեզանից արդեն...

Արմեն Առաքելականի գրառումը

ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее