Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Էներգտիկայի փոխնախարարին ուղղված հարցը վերաբերում էր էլեկտրական էներգիայի թանկացմանը:
«Տևական ժամանակ առաջ այս և հնարավոր բոլոր ամբիոններից բնական պաշարների և էներգետիկայի նախարարը հասարակության հարցին, թե արդյոք թանականալո՞ւ է գազի գինը, համառորեն, վճռական հայտարարում էր, որ ոչ: Հետո մենք կանգնեցինք շատ լուրջ փաստի առջև: Հիմա ես հարցնում եմ Ձեզ` ակնկալելով կարճ պատասխան` այո, թե՞ ոչ: Այսօր ևս լուրեր են շրջանառվում, որ 1 ԿՎԺ-ի դիմաց ներկայում գործող 38 դրամ սակագինը դառնալու է 45 դրամ: Որքանո՞վ են հավաստի շրջանառվող այս տեղեկությունները»,-հարցրեց պատգամավորը:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը պատասխանեց.
«Նախ և առաջ հստակ կարող եմ Ձեզ ասել, որ այս պահին նման քննարկումներ չկան»: