▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրաէներգիայի սակագինն ու ռուսական սուտը

2015 թվականի հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, ինչի արդյունում այն դարձավ ամենաթանկը ԱՊՀ-ում: Այդ որոշման դեմ Երևանում հունիսի 19-ից շուրջօրյա բողոքի ակցիաներ սկսեցին, որոնք, մեղմ ասած, տարօրինակ արձագանք գտան ռուսաստանյան լրատվամիջոցներում:
Տեսանյութում ներկայացված են Հայաստանի էներգետիկ համակարգի մասին մի շարք փաստեր, որոնց լույսի ներքո, էլ ավելի անհասկանալի է դառնում սակագանի բարձր լինելը: Բացի այդ, տեսանյութում բարված են ռուսաստանյան հեռուստաընկերությունների տարածած ապատեղեկատվության օրինակներ և քննարկվում է այն, թե ինչո՞ւ էր տարածվում այդ սուտը:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее