▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք. Վարչապետը՝ ընտրակաշառք բաժանողներին

Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր մամուլն առավել ազատ է, քան երբևէ 3-րդ հանրապետության ժամանակաշրջանում: Նա հայտարարեց, որ ինքն, իր աշխատակազմը որևէ կոնտակտ չունեն հեռուստաընկերությունների հետ, ինչը նախկինում այդպես չէր:

Ապա նա խոսեց ընտրակաշառքից՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր ժողովրդին կարող են փողով գնել, ժողովրդին վիրավորում են, նրանց արժանապատվությունը նվաստացնում: «Մենք ձեզ թույլ չենք տա թպրտալ այս քաղաքում, թույլ չենք տա»,-հայտարարեց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու կայանալիք ընտրությունները շատ լուրջ նշանակություն են ունենալու: «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի կառավարությունն ու իշխող թիմը վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը: Ցույց տվեք «Հանրապետական» խորհրդարանին, որ նրանց ժամանակն ավարտվել է, տարբերակ չունեն, խորհրդարանը պետք է լուծարվի: Նրանք անընդհատ ասում են, որ ներքաղաքական վիճակը լարված է, ներքաղաքական խնդիրներ կան: Ես նրանց ասում եմ՝ եթե ձեր կաբինետներում ու կուսակցական գրասենյակներում ներքաղաքական վիճակը լարված է, փողոց դուրս եկեք և ցույց տվեք, թե որտեղ է այդ լարված վիճակը:

Եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը լարել, ապա ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: Եվ դա մեր սիրո, հանդուրժողության հեղափոխության շնորհիվ է, մեր կոչերի շնորհիվ է, որ մինչև հիմա ձեզ չեն լարել: Էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք»,-եզրափակեց Ն. Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Կարդացեք նաև՝ Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք. Փաշինյանը՝ իրեն բռնապետ անվանելու մասին

Պետք չի սեփական հարստությունը, ավտոներն ու կոշիկները, վերտուները ժողովրդի աչքը մտցնել...Նիկոլ Փաշինյան

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի. Նիկոլ Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее