ec.europa.eu-ն փոխանցում է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից ակնկալում է մանրամասն և պատշաճ հետաքննություն՝ օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին.

«Մենք ակնկալում ենք Մհեր Եղիազարյանի մահվան պատշաճ հետաքննություն: Մենք սպասում ենք Հայաստանից գործողություններ, և այո, մենք տեղյակ ենք այս դեպքի մասին»,-ընդգծել է Մայա Կոսյանչիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը:
Կարդացեք նաև՝ Արդարադատության նախարարը` Մհեր Եղիազարյանի մահվան մասին
Մհեր Եղիազարյանն անտարբերության զոհ է, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը


