▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ չտեսնելու տա

«Բնակչության 45 տոկոսը որոշում չի ունեցել՝ կողմ է, թե դեմ ու սպասել է ինչ-որ բանի: Իշխանականների 25 տոկոսը դեմ է քվեարկել, ընդդիմադիր 2 կուսակցությունները՝ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կոչ արեցին կողմ քվեարկել, էլ ի՞նչ իշխանություն-ընդդիմություն պայքար: 915 համայնքներից 825-ում ղեկավարում են ՀՀԿ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Սա այն գյուղապետն է, որից դեղի գումար են ուզում, սերմացու…գյուղացին ո՞ւմ է լսելու, այս տիպի ընդդիմությա՞նը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին՝ ասաց  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով.

«Մեր ընտրողների 50-60 տոկոսը կանայք են, տղամարդիկ արտագնա աշխատանքի են, իսկ կինը սերիալ է նայում, մի հատ հասկացեք, թե ընտրողն ով է: Ի՞նչ հանրաքվե, երբ գրագետ ընտրողների 30 տոկոսը չի հասկացել, թե ինչի համար է քվեարկում:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամին, ապա ամեն մեկն իր շահով է գնացել ու ընդգրկվել: Դեպքեր գիտեմ, երբ որ ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ ինքը չտեսնելու տա կեղծիքը»:

Սոցիոլոգը նկատում է.

«Ընտրել ենք այնպես, ինչպես սովորաբար մեր ընտրություններն են, ես առաջընթաց դեռ չեմ գրանցում: ժողովրդի 90 տոկոսը խնդիր ունի, ցանկացածի ձայնն առնում են, այս երկրում դեմոկրատիա եք տեսնո՞ւմ: Գյուղեր կան, մարդիկ ծայրահեղ աղքատ են, նրանց ինչ էլ տաս՝ 2 ձեռքով «այո» կասեն:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝  հարցվածների 60 տոկոսն ասել է, որ նոր Սահմանադրությունը օգուտ կբերի իշխանականին, 10 տոկոսն ասել է, որ իր ընտանիքի համար դրական արդյունք կունենա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее