▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր պատգամավորները մեջլիս այցելած Էրդողանին ողջունելիս ոտքի չեն կանգնել

ermenihaber-ը գրում է.Հունիսի 23-ին  Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 25-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին շնորհավորելու համար մասնակցել է երդման արարողությանը:

«CnnTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ երբ նախագահը մտել է նիստերի դահլիճ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության պատգամավորները ոտքի չեն կանգնել:

Երդմնակալության արարողությունը տևել է մոտ շուրջ 9 ժամ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնվել է  4 կուսակցություն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը: Իշխող կուսակցությունը խորհրդարանում նեկայացված կլինի 258 պատգամավորով, իսկ ԺՀԿ-ն, ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն համապատասխանաբար զբաղեցրել են 131, 80 և 81 տեղ:

Նշենք, որ 25-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ ձեռք բերեցին ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`

1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:

2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Օզուզուն Դողանը

3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее