168.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո իշխանական վերնախավը ռեստորաններից մեկու նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան տոնը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ, այլևս իրեն ընդդիմադիր հայտարարծ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնից երկու օր առաջ հրաժարական ներկայացրած Արթուր Բաղդասարյանը ևս մասնակցել է այդ արարողությանը: Ներկաների հավաստմամբ, նա իշխանություններին քննադատող բաժակաճառերով հանդես չի եկել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում