▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 24-ին

Ընդդիմադիր  ուժերի  հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին,  Ազատության հրապարակում:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝  Եռյակի նիստից հետո.Զուրաբյանը նաև նշել է,  որ հոկտեմբերի 24-ին  մարդիկ Ազատության հրապարակ են գալու հստակ գործողությունների համար: 

Հիշեցնենք, որ  Ընդդիմադիր Եռյակի կրկին դարձել է Հրաշալի  Քառյակ.  ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ Քառյակը լքած Դաշնակցության սուրբ տեղը դատարկ չմնաց ու այն կզբաղեցնի Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը՝ ՀԺԿ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее