Աժ-ում Գալուստ Սահակյանը շարունակում էր քվեարկության դնել նախորդ նիստում քննարկված օրինագծերը: Ընդդիմությունը բոյկոտեց նիստը՝ միահամուռ կերպով լքելով դահլիճը: Եվ սա արվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվերակությունից հետո:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդես են գալու մամուլի ասուլիսով և կներկայացնեն իրենց դժգոհությունները:
Նա տեղեկացրել է, որ նախաձեռնելու են մի նախագիծ, որով քրեական պատասխանատվության կենթարկեն ԱԺ կանոնակարգի նման խախտումների, մեկը մյուսի փոխարեն քվեարկելու համար:
Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագծի ընդունմանը, պարոն Մինասյանը չի բացառել, որ կրկին կդիմեն ՍԴ: