Տիմոշենկոյին կազատե՞ն բանտից
Ուկրաինայի ընդդիմադրիներն անկախ բոլոր ձեռք բերված պայմանավորվածություններից պահանջում են իշխանություններից ազատ արձակել նաև երկրի նախկին վարչախետ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին ասել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արդենի Յացենյուկը: Նա պահանջել է, որ հենց այսօր Գերագույն ռադան քննարկի այդ հարցը:
Իրավիճակը ներկայումս այնպիսին է, որ Յանուկովիչի դիրքերը Գերագույն ռադայում փոքր ինչ թուլացել են, առավելևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախօրեին «ռեգիոնների» կուսակցության մի շարք անդամներ պաշտպանեցին ընդդիմադիրների կողմից առաջ քաշված այն օրինագիծն ըստ որի պահանջվում էր դուրս բերել Բերկուտին և ոստիկանությունը Կիևի կենտրոնից: Այնպես որ չի բացառվում, որ ռադան ի վերջո Տիմոշենկոյին ազատելու վերաբերյալ որոշում կայացնի, բայց հարց է թե ինչքանով այդ որոշումը հնարավոր կլինի գործնականում իրականացնել: Բանն այն է, որ ներկայումս բախումները շարունակվում են, իսկ հատուկ ջոկատայինները ոստիկանության հետ մեկտեղ շարունակում են պայքարը ընդդիմադիր-ծայրահեղակկանների դեմ առանց հաշվի առնելու ռադայի որոշումը:
Հարցն այստեղ կարծում եմ պետք է այլ կերպ ձևակերպել: Կազատի՞ Յանուկովիչը Տիմոշենկոյին թե ոչ: Կարծում եմ, որ Տիմոշենկոյին ազատելով` Յանուկովիչը շատ մեծ սխալ կգործի: Այդ ժամանակ նա կկորցնի իր բոլոր շանսերը մնալ իշխանության և դեռ մի բան էլ կարող է հայտնվել Տիմոշենկոյի բանտախցում, էլ չեմ ասում, որ սա հաստատ կհանգեցնի Ուկրաինայի պառակտմանը, քանի որ առնվազն Ղրիմի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ դուրս կգան Ուկրաինայի կազմից և կմիանան Ռուսաստանին, եթե տապալվի «լեգիտիմ իշխանությունը», իսկ իրենց պատկերացմամբ դա նշանակում է Յանուկովիչի տապալումը և Եվրոպամետների իշխանության գալը:
Ի վերջո, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս «համաժողովրդական» ալիքը, որ բարձրացել է, բարձրացել է մեկ կուսակցության ղեկավարի համար: Այսօրվա դրությամբ վերահսկողությունը դուրս է եկել կոնկերտ Կլիչկոյի և Յացենյուկի ձեռքերից և ղեկավարվում է ծայրահեղականների կողմից: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Տիմոշենկոյի ազատ արձակումը կհանդարտեցնի կատաղած ամբոխին: