▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմությունը սպասում է, որ բոլոր պայմանագրերը ստորագրի ներկա իշխանությունը. Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական պայքարի իմիտացիա, կամ ինչու միլիարդների կարողություն ունեցող ընդդիմությունը չի կարողանում փողոց հանել 2-3 հազարից ավելի համակիրների։

Կարծում եմ պետք չի պրոֆեսիոնալ քաղաքագետ կամ էքստրասենս լինել՝ հասկանալու համար, որ ընդդիմությունը բացարձակ չի օգտագործում իր հսկա ռեսուրսը։ Այն պարզապես սպասում է... Սպասում է, որ բոլոր պայմանագրերը ստորագրի ներկա իշխանությունը (քանզի ինքը էլի նույնն է անելու) ու հետո նոր սկսի իրական պայքարն իշխանության համար... Ցավալի է, բայց արդյունքում էլի օգտագործել, օգտագործում ու օգտագործելու են հասարակ մարդկանց...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее