Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով հունվարի 28-ին Եռաբլուրում մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իր հնչեցրած գնահատականներին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի տված արձագանքին:
Հայտարարության մեջ ասվում է.

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։
Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուրնում լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության մասին խոսելիս ասել էր.

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ձեր համար էլ է ծիծաղելի: Այսինքն՝ ո՞նց եք բան անում, էսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող ուժը ինչո՞ւ է սահմանադրական կարգ տապալում»։
Վիտալի Բալասանյանի խոսքերին արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրավական տեսանկյունից:

Կարդացեք նաև՝ Իրավունք չունեն օդից կախված լուրերով որևէ մեկին մեղադրել. Բալասանյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին
Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք. Վիտալի Բալասանյան


