▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենոք Ազարյանը Թամար Պողոսյանին առաջարկել է կողմնորոշվել

Երեքշաբթի, բավական ուշագրավ միջադեպ է գրանցվել Երևանի ավագանու այսօրվա նիստում: Օրակարգի հարցերից մեկի քվեարկությունից առաջ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանն առաջարկել է փոխել ավագանում արդեն սովորություն դարձող պրակտիկան: Խոսքն, ըստ ավագանու անդամի, վերաբերում է այն հանգամանքին, որ ավագանու հանձնաժողովներում քննարկումների ժամանակ որոշ խմբակցությունների անդամներ մի կարծիք են հայտնում, բայց երբ գալիս են ավագանու նիստի՝ բոլորովին հակառակ կարծիք. «Հիմա մենք պիտի այդ արձանագրությունները բերենք հրապարակե՞նք, որ պարզ դառնա, էդ  մարդիկ մի դիրքորոշում են հայտնում, իսկ հետո գալիս են այստեղ ինչ-ինչ պատճառներով փոխվում ա իրենց կարծիքը» ,- նշել է ավագանու անդամը:

Ենոք Ազարյանի դիտարկումը, ըստ էության, արձագանք էր ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Թամար Պողոսյանի այն հայտարարության, որով առաջարկում էր նվազեցնել մասնավորապես արտաքին գովազդի համար տեղական տուրքի դրույքաչափը, մինչդեռ համապատասխան հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի ավագանիներից մեկը ընդհակառակը առաջարկել էր բարձրացնել այդ տուրքի դրույքաչափը, ինչը սակայն «Հանրապետական» խմբակցության հանձնաժողովական ավագանիների կողմից մերժվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее