a1plus.am-ը գրում է. ԵԿՄ 10-րդ համագումարի բացմանը ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն նշեց, որ սա լուրջ տոնական օր է. «Էնքան բան կա, որ սաղ աշխարհում ուզում են, բայց տվող չկա»:
Ապա, ԵԿՄ համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը:
Մանվել Գրիգորյանը կոչ արեց նաեւ միահամուռ կերպով ողջունել դահլիճում գտնվող Սերժ Սարգսյանին. «Մենք հավատում ու վստահում ենք ձեզ, դուք ջանք ու եռանդ չեք խնայում՝ կառուցելու հզոր ու պաշտպանված հայրենիք: Դա է երկրապահներիս երազանքը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում