▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռում. Ի՞նչ է կատարվում

Եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռում. Ի՞նչ է կատարվում...Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացում․Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Արտակ սրբազանը ազդեցիկներից է, բայց վախեցավ լրագրողների հարցերից»։

Նշենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով է, որտեղ ամենայն հավանականությամբ, քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտոնավարման հարցը։ «Արտակ սրբազանը խուսափեց պատասխանել լրագրողներին, անպատասխան թողնելով նաև հարցը, թե արդյոք ժողովն ավարտվել է և ինչ հարցեր են քննարկվել։

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ Դանիել սրբազանն է»;

«Ասելիք չունեմ․․․ Ես Աստծուն կհավատամ, և կաղոթեմ ազգին, եկեղեցիին և խաղաղության և հաստատության համար»,- տեսանյութում նշում է Դանիել սրբազանը։

***

Օրեր առաջ համացանցում Գարեգին Բ-ին ուղղված դիմումի լուսանկար էր տարածվել: Բարձր դասի հոգևորականները դիմել էին նրան՝ խնդրելով առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ: Այսօր Մայր Աթոռում, Եպիսկոպոսաց ժողովից առաջ, լրագրողները Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նման դիմում ներկայացվել։ «Ինչո՞ւ այդ եպիսկոպոսներին չեք հարցնում և ինձ եք հարցնում»,- ասաց նա: «Իսկ Արշակ Սրբազանի հարցը կա՞ օրակարգում. դուք կո՞ղմ եք քվեարկելու»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Օրակարգին այնքանով եմ տեղյակ, ինչքան գրված է: Բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո»,- ի պատասխան ասաց հոգևորականը:

***

«Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունի ներկա լինել պատարագին, այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- այսօր Մայր Աթոռում, Եպիսկոպոսաց ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազան Մկրտչյանը։

«Ես Խաչիկ գյուղի պատարագից առաջ հանդիպել եմ Վեհափառին, նա ասել է, որ պարտավոր ես և պետք է ներկա լինես թեմում եղող պատարագներին, և պիտի նայես, որպեսզի կողքից միջամտություններ և խանգարումներ չլինեն: Ես ուրախ եմ, որ այդ պատարագը եղել է և ներկա են եղել վաչապետն ու շատ մարդիկ»,- հավելել է Սրբազանը։

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հավատարմություն, թե՞ ուխտադրժություն։
Պատարագի ընթացքում Հայոց Հայրապետի անունը չհիշատակելը հակականոնական է և ապստամբություն նվիրապետական կարգի դեմ։ Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է։
Վերջերս, որոշ հոգևորականներ եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնելու և եկեղեցին բարեփոխելու կեղծ քողի ներքո՝ դեմ են դուս եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Երևի մոռացել են, որ իրենց կայացման գործում ինչպիսի մեծ ավանդն ունի Հայոց Հայրապետը։
Վեհափառի հայրական հոգատարությունը մշտապես վայելած՝ այսօրվա ապստամբ հոգևորականները անշնորհակալ գտնվեցին։
Չի՛ կարելի ուտող-ուրացող լինել։
Նրանք իրենց «որդիական սերն ու խոնարհությունն» արտահայտեցին ամբարտավանությամբ և ուխտադրժությամբ։
Պատկերացնո՞ւմ եք, վերոհիշյալ հոգևորականները մինչև վերջերս տեղյակ չէին մեր եկեղեցում առկա խնդիրների մասին։ Նրանք, փաստորեն, «կուրորեն» Սուրբ Պատարագին Վեհափառի անունն էին հիշատակում, Հայրապետական մաղթանք էին կատարում, տարբեր առիթներով Վեհի աջն էին համբուրում և կենացը խմում։ Եվ հանկարծ, օ՜ հրաշք. վարչապետը բացեց նրանց աչքերն ու հասկացան, որ կաթողիկոսն, ըստ իրենց, «օրինազանց է»։
Վայ՜ ձեզ, կեղծավորներիդ։
Վա՜յ նրանց, ովքեր ամբարտավանությունը ներկայացնում են որպես համարձակություն, իսկ վախկոտությունը՝ քաջություն։
Սթափվե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ։
Աղոթում ենք, որ մեր մոլորված եղբայրները ետ կանգեն իրենց սխալ ընթացքից։
Աստված պահապան բոլորիս»։

***

Վերջին շրջանում Հայաստանում ներքին կյանքն ալեկոծված է, չարն իր սերմերն է դրել ոմանց սրտերում եւ պայքարի է մղում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ՝ թիրախավորելով ամբողջ նվիրապետական համակարգը, այս մասին հայտարարել է Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը։

«Տարբեր անձինք ամենօրյա ռեժիմով առանց մեկ վայրկյան մտածելու, իրենց հոգու անիրավ ճիչերն են արձակում առ Մեր Սուրբ Եկեղեցին, Հայոց Հայրապետ եւ բարձրաստիճան եկեղեցականներ։ Վստահ եմ, որ բոլորն էլ գիտակցում են, որ սա ոչ թե պայքար է անձերի դեմ, այլ հենց Քրիստոսի եկեղեցու՝ նպատակ ունենալով անվանարկել եւ մեր կյանքից հեռացնել այն նվիրական կառույցը, որը դարեր ի վեր պայքարել է «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»։ Սակայն այս պայքարում ամենացավոտը, թերեւս ինձ համար, Մեր Սուրբ Եկեղեցու ներսում սնված եւ հասակ առած անձանց շփոթությունն է, որոնք իրենց «սրբակենցաղ» վարքով լծվել են «Եկեղեցին մաքրագործելու» գործընթացին։ 

Բայց, սիրելիներ, շտապեմ հիասթափեցնել ձեզ, որովհետեւ Տերն իսկ ասաց, «ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, եւ ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18) եւ «ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու (Մտթ. 7:1):

Սիրելիներ, դուք ուրացել եք ոչ միայն մեր Սուրբ հայրերի ավանդը և շատերի նահատակությունը, այլ նաև այն նահատակված հայորդիների արյունը, որոնք պայքարել են հանուն այն արժեքների, որոնցով դաստիարակվել եք նաեւ դուք։ Նրանք իրենց կյանքը չխնայեցին ձեզ համար, իսկ դուք ձեր բարեկեցությունը միայն փրկելու համար դավաճանեցիք։ 

Դուք նմանվել եք առաջին կրակված փամփուշտից փախչող վախկոտների»,- նշել է Հայր Մաղաքիան։

***

«Դուք էլ ե՞ք միացել Փաշինյանի դավադրություններին». Գեւորգ Սրբազանը վախենում է խոսել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее