Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս, որտեղ նորակառույց շենքում հայտնաբերել են դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում նշված հասցեում նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս, ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Հ․ Խաչատրյանն աշխատում էր «Ժորժիկ Սարգսյան» ԱՁ-ում։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում