▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ համարձակվեք ասել Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, նոր մեզնից կլսեք ձեր սնդիկ փարթիների մասին

Երբ համարձակվեք ասել Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, նոր մեզնից կլսեք ձեր սնդիկ փարթիների մասին. Հայկ Մամիջանյանն՝ Ալեն Սիմոնյանին

Այսօրվա նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեղադրեց ընդդիմությանը՝ գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ կամ դեմ քվեարկելու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Ռուբինյանին, ասաց․ ««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դիրքորրոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ որևէ կարծիք ոչ մեկդ չեք համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Ես ներողություն եմ խնդրում արցախցիներից, որ ընդհատվող ինտերնետի, բլոկադայի պայմաններում ստիպված են նայել այս նապաստակ նկարոցին»։

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ գործ ունի Ձեզ նման լուրջ քաղաքական գործիչը նապաստակ փարթիին»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее