▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ «մեր այս կինոն» վերջանա, ամենավերջում լավ մեծ տառերով կգրվի՝ «конец». Արտյոմ Մարկոսյան

Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Երբ որ «մեր այս կինոն» վերջանա ( բայց դա, իմ կարծիքով, շատ շուտ չի լինի՝ սա, ավելի շատ, սերիալի է նման ), կինոյի կանոններին համաձայն, այն, նույնպես, պետք է ունենա տիտրեր։

Բայց, ի տարբերություն սովորական ֆիլմերի, «մեր կինոյի» դեպքում, տիտրերը կլինեն ստանդարտից դուրս երկար՝ շաաատ երկար...շա՛տ.

Գլխավոր ռեժիսոր, ռեժիսորի օգնականներ, գլխավոր դերակատարներ, դերակատարներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, ադմինիստրատորներ, նկարիչ, գրիմ, մասսովշիկներ, տասսովշիկներ եւ այլն եւ այլն ու անվերջ եւ այլններ...

Տիտրերի վերջին հատվածում, էլի կինոյի կանոններին համաձայն, ինչպես սովորաբար լինում է, փոքր տառերով կսկսվի «в эпизодах» բաժինը, որը, սակայն, կներառի ավելի մանր տառերով՝ շաաատ մանր տառերով, գրված ընդամենը մեկ բառ՝ «ժողովուրդ»...

Դե, բնականաբար, «մեր կինոյի» աաամենավերջում, լաաավ մեծ տառերով, կգրվի.

КОНЕЦ»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее