Արդեն տեղեկացրել ենք, որ Կիևի քաղաքապետ է դարձել Վիտալի Կլիչկոն, ով երեկ այցելել էր քաղաքապետարան, թեև տվյալ դեպքում` այն, ինչ մնացել էր քաղաքապետարանից:
Կոտրված դռներ, պատուհաններ և կահույք. ահա այս տեսքով քաղաքապետարանը «դիմավորեց» Կլիչկոյին: Նորըտիր քաղաքապետը տարածքն ուսումնասիրելուց հետո հույս է հայտնել, որ մոտ ժամանակում ամեն ինչ կհաջողվի կարգի բերել, միաժամանակ նշելով, որ շինությունները կարծես պատերազմից հետո լինեն։