Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգամյան ալիքում
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ Թեքեյան կենտրոնը դառնում է Թաեքվոնդոյի կենտրոն»։ Նշենք, որ Հայաստանի և Արցախի մտավորականներն այսօր Արցախի հարցով հրավիրել էին խորհրդաժողով, որտեղ քննարկվում էին երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը․ հնչեց կարծիք, որ մտավորականությունը պետք է ոտքի կանգնի՝ համախմբի ժողովրդին։ Քննարկման ընթացքում իրավիճակը լարվեց, սկսվեց ծեծկռտուք և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ։ |