▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն ակնարկել է Թուրքայից հայերին արտաքսելու հնարավոր սպառնալիքի մասին

 

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ դարձյալ անդրադարձել է հայերի ու Հայոց ցեղասպանության հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, թե ինչու են թուրքերը փորձում պաշտպանվել:
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու ենք մենք` որպես ազգ կամ որպես լրատվամիջոցներ, պաշտպանական դիրքեր զբաղեցնում: Անձամբ ես, որպես հանրապետության նախագահ, պաշտպանվելու մտահոգություն չունեմ: Երբ ասում են «ցեղասպանություն», դա դեռ չնշանակեց, թե մեզ վրա բիծ կա»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Դիմելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունած երկրների խորհրդարաններին և Եվրախորհրդարանին (ԵԽ)` Էրդողանը բացառել է այն տարբերակը, թե հնարավոր կլինի Թուրքիային ընդունել տալ այդ հանցանքը:
«ԵԽ-ն ինչքան էլ որոշում ընդունի-չընդունի, մեր մի ականջից այն կմտնի, մյուսից դուրս կգա: Անհնար է, որ Թուրքիան ընդունի նման հանցանքը»:
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում օրինական և ապօրինի բնակություն հաստատած հայերի մասին` ասելով. «Այս պահին իմ երկրում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100.000 հայ կա: Մի՞թե մեր կողմից եղել է բացասական վերաբերմունք մեր հայ քաղաքացիների նկատմամբ: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք արել դա: Միշտ ասում եմ` Վանի Աղթամար կղզու եկեղեցու վերանորոգումն իրականացվել է պետական միջոցներով»:

ermenihaber-ը գրում է.Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ դարձյալ անդրադարձել է հայերի ու Հայոց ցեղասպանության հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, թե ինչու են թուրքերը փորձում պաշտպանվել:«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու ենք մենք` որպես ազգ կամ որպես լրատվամիջոցներ, պաշտպանական դիրքեր զբաղեցնում: Անձամբ ես, որպես հանրապետության նախագահ, պաշտպանվելու մտահոգություն չունեմ: Երբ ասում են «ցեղասպանություն», դա դեռ չնշանակեց, թե մեզ վրա բիծ կա»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Դիմելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունած երկրների խորհրդարաններին և Եվրախորհրդարանին (ԵԽ)` Էրդողանը բացառել է այն տարբերակը, թե հնարավոր կլինի Թուրքիային ընդունել տալ այդ հանցանքը:«ԵԽ-ն ինչքան էլ որոշում ընդունի-չընդունի, մեր մի ականջից այն կմտնի, մյուսից դուրս կգա: Անհնար է, որ Թուրքիան ընդունի նման հանցանքը»:Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում օրինական և ապօրինի բնակություն հաստատած հայերի մասին` ասելով. «Այս պահին իմ երկրում քաղաքացիություն ունեցող կամ չունեցող 100.000 հայ կա: Մի՞թե մեր կողմից եղել է բացասական վերաբերմունք մեր հայ քաղաքացիների նկատմամբ: Մենք կարող ենք նրանց արտաքսել, բայց չենք արել դա: Միշտ ասում եմ` Վանի Աղթամար կղզու եկեղեցու վերանորոգումն իրականացվել է պետական միջոցներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее