▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրդողանն անգամ չհիշատակեց ՀՀ-ի անունը»

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշենք և հիշեցնենք
- Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց ՀՀ-ի համար ամենաճգնաժամային, ամենադժվարին փուլում՝ 1993թ., երբ երկիրը գտնվում էր երկրաշարժով ու գոյապայքարով պայմանավորված օրհասական իրադրության մեջ:
- փակելով սահմանը՝ Թուրքիան փաստացի պատերազմ հայտարարեց ՀՀ-ին՝ ամեն կերպ ձգտելով շրջափակել, թուլացնել ու ծնկի բերել երկիրը,
- Շուշիի հանգույցում կանգնեցված Թուրքիայի դրոշի տակ կանգնած և Թուրքիայի ցուցումով գործող ադրբեջանցիներն 2022թ. դեկտեմբերից ՆՈՒՅՆԸ ԿԻՐԱՌԵՑԻՆ նաև Արցախի հանդեպ,
- Շարունակելով նույն պատերազմական և ցեղասպանական քաղաքականությունը՝ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը օրերս բացեց ՄԻԱԿՈՂՄԱՆԻ՝ ոչ թե ՆՈՐՄԱԼ հարաբերություններ հաստատելու ուղերձով, այլ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՀԻՆ, երբ ՀՀ-ն պատրաստակամություն հայտնեց ԾԱՌԱՅԵԼ Թուրքիային:
- Էրդողանն անգամ չհիշատակեց ՀՀ-ի անունը Թուրքիային օժանդակած երկրների ցանկում՝ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵԼՈՎ, որ ՀՀ-Ն ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, և իրենք այն դիտարկում են իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող ԳՈՐԾԻՔ, իբրև ԾԱՌԱ, իբրև ՎԱՍԱԼ՝ դրանից բխող բոլոր ստորացուցիչ հետևանքներով»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее