▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են թիվ 114 երթուղու միկրոավտոբուսն ու «Opel»-ը. կան զոհեր և վիրավորներ

 

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են Opel Astra G մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., 23 տ) և ԳԱԶելմակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

 

 

 

 

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են, իսկ ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ: 

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և ութ տուժած: Տուժածներից 7-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մեկի՝ Ս. Ա.-ի («Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 20 տ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

 

 

 

 

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее