▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ

Արդեն հայտնել ենք, որ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում՝ Գեղարդ վանական համալիր չհասած ճանապարհահատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափում է տեղի ունեցել:



Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ։

 

 

 

 

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее