ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։