▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Սիթի» սուպերմարկետում կասկածյալ գողը տեղափոխվել է մենեջերի սենյակ, որտեղ նրան հայտնաբերել են մահացած

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:    

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее