▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանը պետք է հստակ պատասխանի՝ ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր»․ Ալիև

«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»,- «Ազատության» հաղորդմամբ այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես որտեղ կարող են ապրել այդ ադրբեջանցիները։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են»,- պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված են, որ այդ օրը կգա»։

***

«ԱԳՆ-ի տրամադրած տեղեկությունների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Ալիևը հայտարարել է, որ երկու հարց է բաց մնում․ Հայաստանը նախ պետք է դրական արձագանքի Բաքվի առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Ըստ Ալիևի վերջին մի քանի տարիներին այդ խումբը գործնականում անգործության է մատնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее