«Երևանը փորձում է սեփական սխալները բարդել ՌԴ-ի վրա, գտնել մեղավորներ իր իսկ սխալ հաշվարկների համար». Մարիա Զախարովա
«ՀՀ ԱԳՆ արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը Երևանի՝ իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակ է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խաղաղության համաձայնագրի, այսպես կոչված, փաթեթն իր մեջ ներառում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այնինչ Երևանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի ապաշրջափակման հարցը կարգավորելու համար: Հարցի վերջնական լուծումը չի հաջողվում հենց Երևանի անզիջում դիրքորոշման պատճառով»,-ասել է Զախարովան: