▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամը կարծում է, որ պետք չէ հեռացնել Հենրիկ Հարթենյանին ավագանու կազմից

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը թեպետ կարծում է, որ իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառումն անընդունելի է, սակայն այն կարծիքին, որ պետք չէ նրան հեռացնել ավագանու կազմից:

«Քննարկումներում կհասկանանք, ես կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ՝ մենք պետք է դեռ ինստիտուցիոնալ լուծումների գնանք: Ես ցանկանում եմ, որ մենք շատ լուրջ քննենք հարցը եւ խմբակցությունով հասկանանք:

Պետք է անցնենք քննարկումների փուլով, միասին որոշենք, թե ինչ ենք անելու խմբակցության անդամի այս վարքի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее