Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց:
Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: