▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փոխոստիկանապետն` ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանի մասին

YerevanNews.am-ը գրում է, որ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն, այսօր,  անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանների պահվածքին, նշեց, որ ինքը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս:

Անդրադառնալով ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին, նշեց, որ ոստիկանի պնդմամբ ինքը նման բան չի արել: Ըստ Օսիպյանի` այդ ժամանակ փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել և նա էլ առաջ է եկել` ինչն էլ պատճառ է հանդիսացել նման խոսակցությունների համար:

Վալերի Օսիպյանը նշել է, թե չի տիրապետում այն տեղեկատվությանը, որ ոստիկանների կողմից հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ և խոստացել է տեսանյութերն ունենալու դեպքում անպայման անդրադառնալ դրան, իսկ եթե նրանցում նկատվեն նման դեպքեր` ոստիկաններն անպայման  կպատժվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее