Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:20-ի սահմաններում՝ ՀՀ Նեքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրավապահները նշված տան որպես արհեստանոց օգտագործվող սենյակում հայտնաբերել են տան բնակիչ 55-ամյա Թովմաս Ա-ի դին, աթոռին նստած, ձախ ձեռքում էլ հրազեն, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ճանաչված ոսկերիչ է եղել։