Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։ Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը։ «Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չեն ունեցել»,- ասել է Մակարյանը։ Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե և Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որևէ խնդրով իրեն երբևէ չեն դիմել: Հոկտեմբերին մամուլում հայտնվեց միայն 80-մայա Պերճ Գ-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինի մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ: |
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի 2 բնակիչ ինքնասպան են եղել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet