ԱրմԼուր․am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ Հակոբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Շարունակելով հասարակության՝ զինկոմիսարիտաում գտնվող անձանց նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, Հակոբ Սամվելի Գալստյանը հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ։ Այդ կերպ շուրջ 10 րոպեով խաթարել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը, ինչից հետո դուրս է եկել զինկոմիսարիատի բակ, կրկին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ, որին միջամտել են նշված տարածքում ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՀՈԲ աշխատակիցները, ովքեր Հակոբ Գալստյանին օրինական պահանջ են ներկայացրել՝ դադարեցնել հասարակական կարգի կոպիտ խախտումը, ինչին ի պատասխան Հ.Գալստյանը ոստիկանության ծառայողների հասցեին նույնպես հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ |
Երևանի թիվ 2 զինկոմիսարիատում զորակոչիկը պայթուցիկը նետել է հանձնաժողովի նախագահի վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet